Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի Արտանիշ գյուղի տարածքում ՀՀ ԱԻՆ, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների, համայնքապետարանի եւ տեղի բնակիչների ուժերով շարունակվում են հուլիսի 4-ից անհետացած երկու եղբայրների՝ Էդիկ և Էդմոն Առուշանյանների որոնման աշխատանքները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել եմ Արտանիշի վարչական ղեկավար Կարեն Շուշանյանը, եղբայրներից մեկը 15 տարեկան է, մյուսը՝ 11, ովքեր ամառային արձակուրդների ընթացքում աշխատել են անասնապահական ֆերմայում, որտեղից էլ տուն չեն վերադարձել:
«Վրեժ Առուշանյանի ընտանիքում մեծանում են 8 երեխա: Էդմոնն ու Էդիկն ամռան արձակուրդներին աշխատանքի են անցել անասնապահական ֆերմաներից մեկում, որը գտնվում է գյուղի հարավում, Սևանա լճի ափամերձ հատվածում:
Թե ինչ հանգամանքներում են անհետացել եղբայրները, առայժմ անհայտ է մնում: Այսօր վաղ առավոտից լայնածավալ որոնողական աշխատանքներ են ընթանում փրկարարների, ոստիկանների, հարազատների, գյուղի բնակիչների մասնակցությամբ»,- ներկայացրեց Կարեն Շուշանյանը: