ՀՅԴ-ի սպորտային դպրոցից գումար կբռնագանձեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը դիմել է ՀՀ Կոտայքի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «ՀՅԴ» կուսակցության գրասենյակի սպորտային դպրոցի` գումարի բռնագանձման պահանջով: Կուսակցությունը ընկերությանը պարտք է եղել 75 հազար դրամ, ինչի բռնագանձման պահանջով «Վեոլիա Ջուր»-ը դատարան է դիմել անցած տարվա հոկտեմբերին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մայիսի 5-ին դատարան ներկայացրած դիմումով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կ. Լըֆեն հրաժարվել է հայցից եւ խնդրել է գործի վարույթը կարճել:




Լրահոս