ԲԷՑ-ից «անհետացած» տրանսֆորմատորը մոտ 200 հազար դրամով վաճառվել է «Միմկետալ» ընկերությանը. սակայն իրական արժեքը մոտ 400 մլն դրամ է եղել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, թե գողության դեպք են բացահայտել Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում. գողացել էին մեծ արժողության տրանսֆորմատոր: Այս մասին նյութերն էլ վերահսկողական ծառայությունը փոխանցել է ՀՀ գլխավոր դատախազությանը:

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել այդ դեպքից. ԲԷՑ-ից «անհետացած» տրանսֆորմատորն իրականում որպես մետաղաջարդոն վաճառվել է մետաղների բիզնեսով զբաղվող «Միմկետալ» ընկերությանը մոտ 200 հազար դրամով: Մինչդեռ, տրանսֆորմատորի իրական արժեքը մոտ 400 մլն դրամ է եղել: «Միկմետալ» ընկերությունը, որը տրանսֆորմատորը գնել է որպես մետաղաջարդոն, հետագայում այն օգտագործել է արդեն որպես սարք:

«Միկմետալ» ընկերությունից հերքեցին տրանսֆորմատոր գնելու լուրը: Իսկ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն ասել է, որ գործից մանրամասներ չի կարող հայտնել, բայց եւ չի հերքել մեր պատմածը»:

Ամբողջական հոդվածը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս