ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի քանի կուսակցություն փոխած Սամվել Բալասանյանը հիմա էլ ՔՊ-ին է միանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այս օրերեին սկսել է բավականին ակտիվ կերպով աշխատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ՔՊ-ին անդամակցելու նպատակով: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել հենց քաղաքապետ Բալասանյանից եւ, առհասարակ, հետաքրքրվել նրանից, թե իր կյանքում քանի՞ կուսակցություն է փոխել, հիշո՞ւմ է դրանց թիվը: Բալասանյանը, լսելով հարցը, ասաց.«Դե լավ էլի»:

Հիշեցնենք, որ 2015թ. փետրվարյան հայտնի դեպքերից հետո նա ԲՀԿ-ն լքողների թվում էր, մինչ այդ նա եղել էր ՕԵԿ անդամ` հայտարարելով, թե ճակատին գրված է «Օրինաց երկիր»: 2016թ. ՏԻՄ ընտրություններում նա գլխավորում էր ՀՀԿ-ի եւ ՀՔԴՄ-ի կազմած «Բալասանյան» դաշինքը. չլինելով ՀՀԿ-ական` ՀՀԿ շահերն էր սպասարկում: Իսկ հիմա էլ ասում են` նա ուզում է ՔՊ-ական դառնալ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս