ՖՈՏՈ. Կինը ցմահ դատապարտյալ ամուսնու համար արգելված իրեր է տարել «Նուբարաշենի» բանտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 24-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն»  քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել ցմահ ազատազրկման դատապարտված Գ. Ն.-ին երկարատև տեսակցության եկած կնոջը՝ Կ. Վ.-ին, ում ճամպրուկից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթեթավորված բջջային հեռախոսի մեկ մարտկոց և պլաստմասսե երկու շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 24-ին՝ 16:00-ի սահմաններում, աշխատակիցները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Դ.-ի անվամբ քաղաքացի Վ. Գ.-ի կողմից բերված հանձնուքը, որի մեջ հայտնաբերել են դառնահամ զանգվածով յոգուրտի պլաստմասսե տարա:

Նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ընդունված կալանավորված անձ Ն. Մ.-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բջջային մեկ հեռախոս, «Դիմեդրոլ» գրառմամբ հեղուկով 18 սրվակ և 86 դեղահաբ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության
հանրային կապերի բաժին




Լրահոս