Բոլորի համար էլ ընտրությունների արդյունքը սպասելի էր, բայց ոչ այսպես. «Հայքի» թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Հայք» կուսակցությունների դաշինքը հավաքել է 692 ձայն, որը կազմում է 0.19 տոկոս: ArmLur.am-ը դաշինքի առաջին համար, քաղաքապետի թեկնածու Գևորգ Հովսեփյանից հետաքրքրվեց` ինչ կարծիք ուն ընտրությունների արդյունքների մասին:

«Սպասելի չէր, մենք չենք քննարկել դեռ արդյունքները: Իհարկե, մենք շնորհավորում ենք հաղթանակը, բոլորի համար էլ դա սպասելի էր, բայց ոչ այսպես: Ես ուրախ եմ այն բանի համար, որ ժողովուրդը միահամուռ է»,- նշեց նա:

Հովսեփյանի խոսքով, իրենց հավաքած արդյունքը մտահոգիչ էր:




Լրահոս