Հոկտեմբերի 13-ին և հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար և Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումների տոմսերը վաճառվում են հոկտեմբերի 1-ից:
Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ մարզադաշտի Արևմտյան տրիբունայի տոմսերն արժեն 5000-7000 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 3000-4000 դրամ, հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերը՝ 1000 դրամ:
Տոմսերի հետ կապված հարցերով զանգահարել 55 53 52, 55 53 51, 55 29 24: Առաքումն իրականացվում է 077 52 30 34 հեռախոսահամարով: