Իշխանությունը պատկանում է ժողովրդին. Գուրգեն Արսենյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անձնական այցով գտնվում եմ ԱՄՆ-ում, սակայն հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը` որոշել եմ դադարեցնել այցս և հրատապ վերադառնալ Հայրենիք:

Տեղեկացնում եմ նաև, որ Միավորված աշխատանքային կուսակցությունն անվերապահորեն աջակցելու է Հայաստանի քաղաքացիներին՝ իրենց քվեներով նոր Ազգային ժողով ձևավորելու իրավունքը իրացնելու հարցում:

«Սահմանադրական կարգի»

պահպանմամբ իշխանափոխությանը հասնելու քարոզանողներին պարզապես կուզենայի հիշեցնել ՀՀ Սահմանադրության ամենակարևոր հոդվածներից մեկը՝

«Հոդված 2.  Հայաստանի Հանրապետությունում ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»:

Ուստի, վերջապես եկել է ժամանակը մեր Երկրում վերականգնելու տապալված սահմանադրական կարգը, լեգիտիմացնելու իշխանությունը և այն վերադարձնելու իր իրական տիրոջը՝ Հայաստանի ժողովրդին:

Վստահ եմ, որ մեր ժողովուրդը չի սխալվի, այնպես որ չսխալվե՛ք և Դուք…

Արդարություն և խաղաղություն մեր Երկրին:

Միավորված Աշխատանքային կուսակցության նախագահ
Գուրգեն Արսենյան




Լրահոս