Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի նորընտիր ավագանին վաղը՝ հոկտեմբերի 10–ին, հրավիրում է առաջին նիստը։

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 11.00-ին տեղի կունենա Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը` հետեւյալ օրակարգով՝

1. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորում։

2. Երեւանի քաղաքապետի երդման արարողության հետ կապված կազմակերպչական հարցեր։

3. Հանձնաժողովների կազմավորում

4. Հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների առաջադրում։

5. Ավագանու հերթական նիստի գումարման օրվա սահմանում։




Լրահոս