Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` այս պահին է այնտեղ է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Հիշեցնենք` տևական ժամանակ Ուրցաձոր խոշորացված համայնքի բնակիչները պահանջում էին գյուղապետի հրաժարականը:
Գյուղապետի խոսքով` իր դեմ բողոքի ակցիաները կազմակերպվում է Մանուկ Մանուկյանի կողմից, ով նախկինում մտերիմ է եղել իր հետ: Ի դեպ, նշենք, որ Ռաֆիկ Անդրեասյանը 19 տարի է, ինչ Ուրցաձորի գյուղապետ է: Ըստ դժգոհող բնակիչների` Ռաֆիկ Անդրեասյանը գյուղապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: