Ես էլի չեմ հրաժարվում, որ ինքը իմ ընկերն է,բայց… Աշոտ Աղաբաբյանը՝ Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ:

-Դուք շատ մտերիմ եք եղել Աժ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի  (Ալրաղացի Լյով) հետ: Ինչպես հայտնի է վերջինիս դեմ քրեական գործ է հարցուվել: Ի՞նչ կարծիք ունեք այս գործի հետ կապված: Ե՞րբ եք վերջին անգամ տեսել Ձեր ընկերոջը:

-Մենք հին ընկերներ ենք: Որ իր դեմ այդպիսի գործով մեղադրանք կա,ինձ համար զարմանալի է: Ես իրոք տեղյակ չեմ եղել: Զարմանալի է, որ ինքը ընտանիքի լավ հայր է, ժողովրդի լավ որդի է, ու նման բան է տեղի ունեցել: Ես էլի չեմ հրաժարվում, որ ինքը իմ ընկերն է,բայց ես իր գործունեությունից տեղյակ չեմ եղել: Ահագին ժամանակ է չենք շփվում:

Ամբողւական հարցազրույցը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս