«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը չի կորցնում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական ակումբը լքելու հույսը:
Ինչպես հաղորդում է AS-ը՝ հղում անելով El Chiringuito-ի լրագրողներին, չիլիացու գործակալ Ֆերնանդո Ֆելիցևիչը առանձնացրել է «Մանչեսթեր Յունայթեդը» որպես հավանական տեղերից մեկ, ուր իր հաճախորդը կարող է շարունակել կարիերան, և արդեն նրա ծառայություններն առաջարկել է «սերուցքայիններին»:
Գործակալի գործողությունները պայմանավորված են «Ռեալի»՝ ձմռանը թիմի հարձակման գիծն ուժեղացնելու ցանկության հետ:
«Ռեալի» հիմնական նպատակը «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին է, սակայն նրան ձմռանը ձեռք բերելը չափազանց դժվար կլինի, ինչի կապակցությամբ ակումբը կարող է դիմել ավելի հասանելի տարբերակի: