Հայաստանը եւ Ռուսաստանը Մոսկվյաում համաձայնագիր են ստորագրել Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի հետաքննության միջազգային բյուրոյի ստեղծման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համաձայնագրի ստորագրման արարողության վայրից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Փաստաթուղթն ստորագրել են ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը եւ Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվության տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը: Միջազգային ավիացիոն կոմիտեի նմանօրինակի ստեղծման գաղափարը քննարկվում Էր արդեն մի քանի տարի:
Ինչպես այսօր լրագրողներին պարզաբանել Է ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, նոր բյուրոն աստիճանաբար Միջազգային ավիացիոն կոմիտեից կվերցնի այն լիազորությունները, որոնք միջկառավարական համաձայնագրի շրջանակում հետաքննության նոր բյուրոյին Էին փոխանցվել երկրների միանալու համեմատ: Այժմ պլանավորվում Է, որ բյուրոն իր գործունեությունը կվարի ԵԱՏՄ-ի երկրների միջեւ: