Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական շրջանառության դեմ հետևողական պայքարը: Օրերս հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները:
Փետրվարի 11-ին, ժամը 22-ի սահմաններում, ստացված տեղեկություններն իրացնելով, Վանաձորի Վարդանանց փողոցից քրեական հետախույզները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Բազումի բաժին բերման ենթարկեցին Ալավերդիի բնակիչ Աննա Տիրացվյանին:
Զննությամբ նրա պայուսակից հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանեփ թմրամիջոցին նմանվող չորացված, մանրացված զանգվածով:
Տիրացվյանը հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում իրեն, քաղել է, Վանաձորի ավտոկայանի մոտից, չորացրել ծխելու համար:
Հայտնաբերվածն առգրավվել է:
Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն:
Հետաքննությունը շարունակվում է: