Փետրվարի 23-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի՝ Տերտերյան ֆեստի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Դենիս Շապովալովը և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Լիլիթ Արտեմյանը։
Համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Չուհաճյանի Անդադար շարժում դաշնամուրի և նվագախմբի համար ստեղծագործությունը, Առնո Բաբաջանյանի Թավջութակի կոնցերտը և Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» Սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։
Հայ կոմպոզիտորական արվեսին 10-րդ փառատոնը նվիրվում է Ավետ Տերտերյանի 90-ամյակին։
***
Փետրվարի 25-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է պ.գ. թեկնածու, Ադրբեջանահայերի ասամբլեա հ/կ նախագահ Գրիգորի Այվազյանը: ԹԵՄԱ՝ ամփոփ դիտարկումներ՝ Սումգայիթի հայկական ջարդերի տարելիցին ընդառաջ: