Աուդիտ՝ Դեբեդավանի դպրոցում․ ի՞նչ որոշում կկայացնի մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ գնացել էին Նոյեմբերյանի քաղաքապետարանի շենք, որպեսզի հանդիպեն Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին: Բնակիչների խնդրանքը մեկն էր՝ աշխատանքից ազատել Դեբեդավանի դպրոցի ուսմասվարին եւ նրա ամուսնուն, որոնց մեղադրեցին տարբեր արարքների մեջ:

Դպրոցի աշակերտներից մեկի ծնողն ասաց, որ 70 աշակերտներ կլքեն այդ դպրոցը, եթե մարզպետը պաշտոնից ազատի Դեբեդավանի միջնակարգ դպրոցի 20 տարվա տնօրեն Մարինե Հարությունյանին: Մարզպետ Չոբանյանն ասաց, որ Մ. Հարությունյանը իր կողմից նկատողություն է ստացել: Մարզպետի խոսքերով` եթե Տավուշի մարզում չլուծված խնդիրներ կան, մարզպետն է մեղավոր, եթե Դեբեդավանի դպրոցում վաղուց գոյություն ունեն միջանձնային հարաբերությունների եւ այլ հարցեր, ուրեմն դպրոցի տնօրենն է մեղավոր:

Մարզպետն ասաց, որ ինքը աուդիտ է նշանակել Դեբեդավանի դպրոցում, փետրվարի 25-ին ինքը կլինի այնտեղ եւ կատարված աուդիտի արդյունքներով որոշում կկայացնի Մ. Հարությունյանի հետագա պաշտոնավարման վերաբերյալ: Հայկ Չոբանյանի խոսքերով` դպրոցի նոր տնօրեն նշանակելու դեպքում այդ տնօրենը չի լինի դպրոցում հակամարտող կողմերից, այլ երրորդ, չեզոք կողմ:




Լրահոս