Մարտի 12-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարգելի գործընկերներ,

Մարտի 11-ից 15-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում Հայաստանում կկայանա ամենամյա «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարքը: Կից ձեզ է ներկայացվում կայանալիք միջոցառումների ծրագիրը: Գրանցման ենթակա միջոցառումներին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել ծրագրում նշված համապատասխան կառույցներում:

***

2019թ․մարտի 12-ին, ժամը 14։00-ին Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության (հասցե՝ Վարդանանց 18Բուխարու սրահում տեղի կունենա  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության միջև համագործակցության հուշագրի ստորագրում։
Ստորագրման արարողությունից հետո Կինոմիության փոքր դահլիճում  կցուցադրվեն ԵԹԿՊԻ-ի ուսանողական ֆիլմերը, որոնք 2019թ․մայիսի 7-13 կներկայացվեն Մոլդովայի երաժշտության և թատրոնի ակադեմիայի  Classfest միջազգային ուսանողական կինոփառատոնին։

***

Հարգելի գործընկերներ,

Մարտի 12-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Տանգոյի հետքերով» խորագրով համերգ:

Համերգն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ Հայաստանում Լեհաստանի և Հայաստանում Չեխիայի դեսպանությունների հետ համատեղ: Համերգին ելույթ կունենան Յարոսլավ Սվեցենին (ջութակ) և Լադիսլավ Հորակը (ակորդեոն/բանդոնեոն):

Ծրագրում՝ Աստոր Պիացոլա, Ռիշար Գալիանո, Անխել Վիլոլդո:

***

Մարտի 12-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Տերտերյան ֆեստի՝ Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնի փակման գալահամերգը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Տերտերյանի թիվ 7 և թիվ 8 սիմֆոնիաները։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք ձեզ, որ մարտի 12-ին, ժ15։00-ին, հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում, Երևանի  «Ալեքսանդր» հյուրանոցի (հասցե՝ Աբովյան փողոց, 3/4) «Դվին» սրահում տեղի կունենա Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան․ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի բուլղարական կողմի համանախագահ, Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսսեն Ջելիազկովը, Բուլղարիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ալեքսանդր Մանոլևը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն շուրջ 150 գործարարներ Հայաստանից և Բուլղարիայից։

Համաժողովի շրջանակում նախատեսվում են երկու երկրների գործարարների երկուստեք ձևաչափով հանդիպումներ (B2B), ինչը Հայաստանի և Բուլղարիայի գործարար համայնքների ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռի միասին քննարկելու համատեղ գործարար ծրագրերը, երկկողմ առևտրի հնարավորությունները։

Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովը կազմակերպել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության օժանդակությամբ։

Սիրով հրավիրում ենք ձեզ  ժ 14։45-ին «Ալեքսանդր» հյուրանոցի «Դվին» սրահ՝ ներկա գտնվելու Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովին և լուսաբանելու այն։

Ձեր մասնակցությունը ցանկալի է։

***

Մարտի 12-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի  ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

 ԹԵՄԱ՝  Պետական տուրքի մասին  ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը. տնտեսվարողները բողոքում են պետտուրքի բարձրացումներից. խնդրի լուծման հեռանկարները:

***

Մարտի 12-ին, ժամը՝ 13 00-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքագետ Ռոման Մելիքյանը:

Թեման՝ ՄԽ համանախագահների հայտարարության նպատակը և հնարավոր զարգացումները, արձագանքներ Երևանից և Բաքվից, սպասվող Փաշինյան Ալիև հանդիպում:




Լրահոս