Այսօր ArmLur.am-ի հետ զրույցում Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը խոսել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասին: Նա մասնավորապե նշել էր, թե ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով հանցագործության մասին հաղորդում են ուղարկել ՀՔԾ՝ կապված ԱԱԾ պետի խորհրդարականի որոշ գործողությունների մասով։
«Նաև մենք ունենք այդ խորհրդականի բացատրությունը ՀՔԾ-ում տրված, որ այդ գործողությունները նա կատարել է ԱԱԾ պետի գիտությամբ։ Խոսքը Գարեգին Միսկարյանի գործի հետ է կապված», – նշեց նա։
ArmLur.am-ին ՀՔԾ-ից պաշտոնապես տեղեկացրեցին, որ հանցադեպի բացակայության հիմքով մերժվել է նյութերով քրեական գործի հարուցումը։