ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 19-ին, ժամը 17:04-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 17:18-ին, մարվել՝ 17:28-ին:
Ամբողջությամբ այրվել է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: