Պատահար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 24-ին, ժամը 01:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Իջևան-Սևան ավտոճանապարհի 78-րդ կմ-ին բախվել են «Honda» (վարորդ՝ Ա.Ն.) և «Mercedes» (վարորդ՝ Ա.Բ) մակնիշների ավտոմեքենաները:

Տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս