ՀՀ բանկային շուկայում միջնորդներիմիջոցով ոսկու գրավով վարկերի ձևակերպման դեպքերի կտրուկ աճի պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկը հստակ արտահայտում է իր դիրքորոշումը և դատապարտում այս երեւույթը:
Բանկը հորդորում է խուսափելերրորդ անձանց կողմիցառաջարկվողմիջնորդական ծառայություններից, քանի որ հայտնաբերվել ենմի շարքխարդախության սխեմաներ, որոնք մեր հաճախորդներին հանգեցրել են անհուսալի իրավիճակների և դատական վարույթների:
Սխեմաներից մեկը հետևյալն է. ձեռք բերելով Ձեր վստահությունը ու մոլորեցնելով Ձեզ, միջնորդը (ով կարող է լինել Ձեր ընկերը կամ բարեկամը), կեղծմատնանշելով Բանկի հետ համագործակցությանը, նպաստում է Ձեր անունով ոսկու գրավով վարկձևակերպելուն` գրավադնելով իր ոսկին: Վերցնելով վարկի գումարը՝ միջնորդը որոշ ժամանակ անց հայտարարում է Ձեզ, որ չի կարող մարել վարկը (կամ ընդհանրապես անհետանում է): Արդյունքում, պարտքը մնում է Ձեր անունով, և Դուք ներքաշվում եք դատական գործընթացներում, իսկ Ձեր վարկային պատմությունը “փչանում է”: Դատական գործընթացների ժամանակ կալանք է դրվում Ձեր հաշիվների և գույքի վրա, և Ձեր կողմից ամբողջ գումարը չվճարելու դեպքում՝ կատարողական վարույթի գործընթացում կամ սնանկության փուլում, Ձեր գույքը կարող է բռնագանձվել/վաճառվել`Ձեր պարտքը մարելու համար:
Ընդգծենք, որ միջնորդը Բանկի աշխատանքի կամ աշխատակիցների հետ ոչ մի առնչությունչունի:
ՎՏԲ-Հայաստան Բանկը զգուշացնում է, որ նման դեպքերում վարկային պարտավորությունների չկատարման և հետագա բացասական հետեւանքների համար պատասխանատվություն կրում եք Դուք: Բանկը որևէ պարտավորություն Ձեր հանդեպչի կրում:
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին անվերապահորենխորհուրդ է տալիս բոլոր բանկային հարցերով, ինչպիսիք են վարկավորման, վերաֆինանսավորմանև այլ դեպքերումանմիջապես դիմել Բանկին՝ առանց միջնորդների օգնության: Հայաստանի տարածքում գործող Բանկի բոլոր 71 մասնաճյուղերի աշխատակիցները պատրաստ են տրամադրել տարբեր տեսակի վարկեր, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց:
Բացի այդ, գործող կամ պոտենցիալ հաճախորդները կարող են դիմել Կոնտակտային կենտրոնի աշխատակիցներին` զանգահարելով 87-87 կարճ հեռախոսահամարին կամ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Բանկի պաշտոնական կայքում` www.vtb.am: