Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլի 5-րդ տուրի Հայաստան – Իտալիա հանդիպումը:
Մեր հավաքականի կազմում խաղի հաշիվը 11-րդ րոպեին բացեց Ալեքեսանդր Կարապետյանը, իտալացիներից հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար պահանջվեց 17 րոպե.
Անդրեա Բելոտին խաղի 28-րդ րոպեին դարձավ գելի հեղինակ:
Իտալացիներից 77-րդ րոպեին հաշիվը 1:2 դարձրեց Լորենսո Պելեգրինին, իսկ 3 րոպե անց վերջնական հաշիվը ձեւակերպեց Անդրեա Բելոտին:
Հայաստանի հավաքականը 6 միավորով շարունակում է մնալ 3-րդը: Իտալացիները միանձնյա առաջատարն են վաստակած 15 միավորով:
Էդմոն Մարտիրոսյան