Փնտրում եմ նրանց, որ վերադարձնեմ պարտքս. Կրիշտիանու Ռոնալդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է «Սպորտինգի» ակադեմիայում սովորելու տարիներից. «Երբ 11 տարեկան էի ապրում էի «Սպորտինգի» 3 սաների հետ եւ ընտանիքիս տեսնում էի 3 ամիսը մեկ: Այդ ժամանակ ընտանիքս շատ աղքատ էր. մենք գումար չունեինք: Մեր մարզադաշտի մոտ մի «Մակդոնալդս» կար եւ, երբ քաղց էինք զգում թակում էինք դուռն ու բուրգերներ խնդրում: Այնտեղ Էդնա անունով մի կին կար եւ երկու աղջիկ, ովքեր օգնում էին մեզ:

Հետո այլեւս երբեք չտեսա նրանց: Շատ եմ փնտրել, սակայն «Մակդնոլադսը» փակվել է, իսկ նրանց գտնել չեմ կարողանում: Հուսով եմ, որ այս հարցազրույցի շնորհիվ կկարողանամ հանդիպել նրանց: Ցանկանում եմ վերադարձնել պարտքս եւ նրանց հրավիրել կամ Թուրին, կամ Լիսաբոն»,- ասել է Կրիշտիանուն:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս