ՏԻՄ ընտրություններում մասնակցությունը կազմել է 48,72 տոկոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի 19 համայնքներում սեպտեմբերի 29-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ժամը 20։00-ին տեղամասերի փակումից հետո, նախնական տվյալներով, մասնակցությունը կազմել է 48,72 տոկոս։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից։ Ստորև ներկայացվում են մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների.

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։ Դրանցից 13 համայնքում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:




Լրահոս