Ազգային ժողովում այսօր ըստ ոլորտների ներկայացվել են հաջորդ տարվա բյուջեի նախագծի հատվածները։ Ազգային անվտանգության ծառայությանը, ըստ այդ նախագծի, նախատեսվում է տրամադրել 23 միլիարդ 218 միլիոն դրամ։ Այս մասին պատգամավորներին հայտնել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:
Պաշտոնյան մանրամասնել է, որ այդ գումարներն ուղղվելու են ԱԱԾ աշխատակիցների վարձատրությանը, գնվող ծառայություններին, ապրանքների ձեռքբերմանը և այլ ծախսերի։
Հիմնական մասը՝ 19,5 միլիարդ դրամը, ուղղվելու է աշխատավարձերի վճարումներին: