Ինչ է կատարվում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը տեւական ժամանակ է` չի հաշտվում աշխատանքային կազմի հետ: Արդյունքում տեսչական մարմնի աշխատողները բաց նամակ են գրել, որն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ստորեւ ներկայացնում ենք նրանց բաց նամակը:

Տեսչական մարմնի աշխատակիցների պատմելով` արդեն հինգ ամիս է, ինչ ղեկավար Վիգեն Ավետիսյանի «ոչ պրոֆեսիոնալ կառավարման (կադրային ոչկոռեկտ քաղաքականության) եւ անարդար գործողությունների պատճառով խաթարվել է տեսչական մարմնի եւ աշխատակիցների բնականոն գործունեությունը, կոլեկտիվումստեղծվել է անառողջ մթնոլորտ, որի հետեւանքով վերացել է աշխատանքային հարաբերություններում աշխատակիցների փոխվստահությունը եւ փոխադարձ հարգանքը, սրտացավությունը եւ նվիրվածությունն աշխատանքի նկատմամբ»:

«Տեսչական մարմին մուտքագրված փաստաթղթերի, այդ թվում` վարչապետի աշխատակազմից ստացված հանձնարարականների կատարման, պետական մարմինների գրությունների եւ միջնորդությունների, քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ստացված դիմումների եւ գրությունների պատասխան գրությունները կատարողը շրջանառում է mulberry համակարգում եւ ստանալով բոլոր շահագրգիռ ստորաբաժանումների համաձայնությունները` դրական վիզաները (ինչպես նաեւ Վիգեն Ավետիսյանի կողմից բանավոր մատնանշված անձանց համաձայնությունը), ուղարկում է Ավետիսյանին` հաստատման:

Իսկ Ավետիսյանն առանց մեկնաբանության, պատճառաբանության վերադարձնում է փաստաթուղթը կատարողին փոխմբագրման, որոշ դեպքերում նշում է` «քննարկել ինձ մոտ», սակայն անհրաժեշտ պայմաններ չիստեղծում, որպեսզի կատարող ստորաբաժանման ղեկավարը կամ աշխատակիցը կարողանա պարզել վերախմբագրման ուղարկելու պատճառը կամ քննարկման կազմակերպման օրը:

Օրեր շարունակ աշխատակիցները փորձում են ճշտել օգնականների միջոցով վերախմբագրման ուղարկելու պատճառները, ինչի հետեւանքով լրանում է հանձնարարականի կատարման ժամկետը, որի համար Ավետիսյանն անմիջապես նշանակում է ծառայողական քննություններ` անհիմն պահանջելով կիրառել կարգապահական տույժեր կամ սպառնում է հեռացնել աշխատանքից: Նշանակված ծառայողական քննությունների արդյունքում որեւէ որոշումչի կայացվել` խախտելով օրենսդրության պահանջները:

Նրա աշխատելաոճը հասնում է այն աստիճանի ցինիզմի, որլինում են դեպքեր, երբ պատրաստված պատասխան գրություններն ուղարկելով վերախմբագրման` մի քանի օր անց նույն գրությունները, առանց տառի եւ կետի փոփոխության, կրկին ուղարկվում են նրա հաստատմանը եւ ստորագրվում են նրա կողմից: Սա վկայում է այն մասին, որ Վիգեն Ավետիսյանը միտումնավոր քաշքշուկ եւ լարվածություն է ստեղծում աշխատակիցների համար, որպեսզի վերջիններս հիասթափվեն եւ հրաժարվեն իրենց աշխատանքից:

Վիգեն Ավետիսյանի` աշխատակիցների հանդեպ անհարգալից պահվածքը դրսեւորվում է նաեւ նրանով, որ տարածքային ստորաբաժանման ղեկավարները հարցերի պարզաբանման եւ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ չեն կարողանում հեռախոսային կապ հաստատել (չի պատասխանում) նրա հետ, որիարդյունքում ստիպված հարյուրավոր կիլոմետրեր անցնելով` հասնում են Երեւան` Վիգեն Ավետիսյանի ընդունարանում սպասելով ժամեր շարունակ, սակայն այդպես էլ ընդունելության չեն արժանանում:

Ավետիսյանը չի կարողանում արդյունավետ կազմակերպել տեսչական մարմնի աշխատանքները, աշխատանքային շփումունի հատուկենտ աշխատակիցների հետ, որոնցինքն է ընդունել աշխատանքիիր ծանոթների եւ բարեկամների միջնորդությամբ: Տարածքային մարմինների հետ անցկացվող խորհրդակցություններին մասնակից չի դարձնում տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներին եւ կառուցվածքային ստորաբաժանումներին, մասնակցում են միայն իր ընտրյալները: Վ. Ավետիսյանը ծանոթ-բարեկամների միջնորդությամբ աշխատանքի է ընդունել որոշակի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները համակարգող խորհրդականների, սակայն վերջիններիս համար չի սահմանել նրանց համակարգման շրջանակները:

Ներկա պահին Ավետիսյանն ունի մեկ օգնականի եւ մեկ գործավարի թափուր հաստիք եւ մեկ նշանակված օգնական, սակայն իր ծանոթին ընդունել է աշխատանքի`որպես տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնական, որը Ավետիսյանի ընդունարանում քարտուղարուհու աշխատանք է կատարում:

Ավետիսյանը նշանակման առաջին իսկ օրվանից մի շարք աշխատակիցներից, առանց օրինական հիմքերի եւ պատճառաբանությունների, պահանջել է ազատման դիմումներ գրել: Նրանք, ովքեր նախկինում ճանաչել են նրան, չցանկանալով շարունակել համատեղ աշխատանքը, իրենց դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից, իսկ նրանց, ովքերչեն ենթարկվել Վ. Ավետիսյանի անօրինական պահանջին, սպառնացել է եւ շարունակում է սպառնալ, որ հեռացնելու է:

Այս ամենից բացի Վ. Ավետիսյանը խախտում է նաեւ իր իսկ կողմից 2019 թվականի հունիսի 7-ի թիվ 155-Լ հրամանով հաստատված պարգեւատրման կարգը: Մասնավորապես, կարգի 5-րդ կետի համաձայն` ստորաբաժանման ղեկավարները սահմանված ժամկետում ներկայացնում են պարգեւատրման ենթակա աշխատակիցների ցանկերը, որոնք փոփոխության են ենթարկվում Ավետիսյանի կողմից առանց որեւէ հիմնավորման: Վ. Ավետիսյանը, գերազանցելով իր լիազորությունները, ցուցաբերում է անձնական եւ խտրական մոտեցումներ, որի արյունքում պարգեւատրման չափերը փոփոխության են ենթարկվում (նվազեցնում կամ զրկում է պարգեւատրումից եւ նոր միայն պարգեւատրման ցանկը հրամանագրում է):

Սակայն իր «ընտրյալներին» (խորհրդական, գործավար, վարորդ…) առանց որեւէ հիմնավորման, վերը նշված կարգի խախտմամբ, ամիսներ շարունակ պարգեւատրում է 100 տոկոսի չափով եւ ավելին:

Վ. Ավետիսյանը, նշանակման օրվանից ծառայողական մեքենաները հավաքագրելով, տեսչական մարմնի վարչական շենքի հարեւանությամբ ձեւացրեց, թե ցանկանում է կատարել կառավարության մշակած ծրագիրը` կրճատել վառելիքի եւ ավտոմեքենաների վերանորոգման ծախսերը, սակայն դա ցուցադրական քայլ էր, քանի որ ավտոմեքենաները օգտագործվում են ընտրյալների կողմից անսահմանափակ վառելիքի քանակով:

Բացի այդ, Ավետիսյանը, շռայլորեն օգտագործելով իր լիազորությունը եւ արտոնյալ պայմաններ սահմանելով իր վարորդին, տրամադրել է երկու արտաճանապարհային ավտոմեքենաներ, որոնք օգտագործվում են իր անձնական շահերի համար` անսահմանափակ վառելիքի քանակով:

Ավետիսյանի ոչ իրավաչափ եւ անարդար գործողություններըվերը շարադրվածով չեն սահմանափակվում. նրա կողմից ցուցաբերվում է խտրական մոտեցում տնտեսվարող սուբյեկտներիմոտ վերահսկողական գործողությունների իրականացման առումով. ստորաբաժանումների կողմիցստուգում իրականացնելու համար ներկայացված ոչ բոլոր զեկուցագրերին է ընթացք տրվում, չենստուգվում այն սուբյեկտները, որոնցհետ նախկին գործունեության ընթացքում «կապ» է ունեցել: Բացի այդ, ստուգում իրականացնելու հանձնարարագրեր չենտրվել վարչապետի մի շարք հանձնարարականներով եւ նախաքննության մարմինների բազմաթիվ որոշումներով եւ այլ պետական մարմինների միջնորդություններով, փոխարենըստուգումներ են իրականացվել շինծու դիմումների հիման վրա:

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը, հանդիսանալով կառավարության ենթակա պետական կառավարման համակարգի մարմին, Ավետիսյանի կողմից տարվող սխալ եւ անսկզբունքային քաղաքականության հետեւանքով դարձել է Շրջակա միջավայրի նախարարության կամակատարը:

Ավետիսյանը չունի անհրաժեշտ կառավարչական հմտություններ եւ աշխատանքային ունակություններ եւ ի վիճակի չէ ղեկավարելու տեսչական մարմինը, ինչպես նաեւ ի վիճակի չէ եւ անկարող է լուծել տեսչական մարմնի եւ վերահսկողության ոլորտում պետության առջեւ դրված խնդիրները: Նշված հանգամանքը մեծ անհանգստություն է առաջացրել տեսչական մարմնի աշխատակիցների մոտ, ինչպես նաեւ կարող է հուզել հանրությանը: Խնդրում ենք գնահատել եւ որոշել Վ. Աետիսյանի` բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ղեկավարելու նպատակահարմարությունը: Հայտնում ենք նաեւ, որ պատրաստ ենք ներկայացնել լրացուցիչ հիմնավորումներ, նյութեր եւ այլ փաստական հանգամանքներ»:

Հարգանքով`

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներ

Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը նամակի բովանդակության վերաբերյալ պատասխանատվություն չիկրում: Հարկ եղած դեպքում պատրաստ ենք հրապարակել երկրորդ կողմի կարծիքը:




Լրահոս