Տավուշի մարզի ԱԳԼՃԿ-ները` բարձիթողի վիճակում. վարորդները բողոքում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի վարորդները շարունակում են դժգոհել,որ սահմանամերձ մարզի ավտոգազալցավորման ճնշման կայաններում ավտոմեքենաներն ավելի քիչ ծավալով գազ լիցքավորելու դեպքում իրենք ավելի շատ են վճարում, քան հարեւան Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի կամ Արարատյան դաշտի գազալցավորման կայաններում:

Տավուշում մեքենան գազով լիցքավորելու դեպքում ավելի քիչ ճանապարհ է անցնում, քան նույնքան գումարով այլ մարզերում ավտոմեքենան լիցքավորելու պարագայում: Տավուշի ԱԳԼՃԿ-ներում լիցքավորած գազի համար վճարելիս տավուշցի վարորդների համար պարզ չէ ծառայության գնագոյացման մեխանիզմը, թե ինչու են իրենք այդքան գումար վճարում: Վարորդները չգիտեն, թե, բացի ԱԳԼՃԿ-ներից, որ կազմակերպությունն է պատասխանատու նման վատ իրավիճակի համար, եւ տարիների ընթացքում ինչու քայլեր չեն ձեռնարկում իրավիճակի պատճառները պարզելու եւ դրությունը կարգավորելու համար:




Լրահոս