Ձմռանը դեմքի մաշկը կարող է չդիմակայել ցուրտ եղանակի ու սառը քամու ազդեցությանը, ինչը կարող է լուրջ հետեւանքներ առաջացնել: Այս եւ այլ խնդիրներից խուսափելու համար խորհուրդ է տրվում ձմռանը հատուկ ուշադրություն դարձնել դեմքի մաշկի խնամքին, որի անբաժան մասն են կազմում դիմակները: Դուք ինքներդ կարող եք մի քանի րոպեում տնային պայմաններում դեմքի դիմակներ պատրաստել եւ օգտագործել: Ստորեւ ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:
Բանանով դիմակ
Հարմար է ցանկացած տիպի մաշկի համար: Անհրաժեշտ է բանանը տրորել, խառնել դեմքը սնուցող քսուքի, կիտրոնի հյութի, ձեթապտղի ձեթի հետ եւ քսել դեմքին:
Կաթնաշոռով
Անյուղ կաթնաշոռը խառնել սեւ թեյի, բուսայուղի հետ եւ քսել դեմքին: Հարմար է ցանկացած տիպի մաշկի համար:
Սպիտակուցներով
Յուղոտ մաշկի համար է: Անհրաժեշտ է հարել ձվի սպիտակուցը, խառնել կիտրոնի հյութի եւ կտրատած կիտրոնի կեղեւի հետ եւ քսել դեմքին:
Խնձորով
Չոր մաշկի համար: Պետք է խնձորի հյութը խառնել կաթնաշոռի եւ ձվի դեղնուցի հետ, ապա ստացված զանգվածը քսել դեմքին: