Այսօր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության դիմաց մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա կանցկացնեն Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի առջև: Ակտիվիստների տարածած հայտարարության մեջ նշվում է.
«Հեղափոխությունը չմտավ իրավապահ մարմիններ, Հայաստանում քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները շարունակում են պաշտպանել նախկին ռեժիմից մնացած կառույցները:
ԱԱԾ, Ոստիկանություն, Դատախազություն, դատարաններ առանց այս մարմինների արմատական փոփոխությունների Հայաստանում հեղափոխությունը չի կարող ավարտված լինել: