Մի շարք համայնքներում դեկտեմբերի 8-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։
Արագածոտն, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի համայնքներում սպասվում են հերթական, իսկ Արագածոտն, Արարատ, Արմավիր մարզերի համայնքներում՝ արտահերթ ընտրություններ։
Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում 3 թեկնածու է մասնակցում ՏԻՄ ընտրություններին՝ համայնքի ղեկավար, ԲՀԿ-ական Նորայր Մելքոնյանը, Աշոտ Մուշեղյանը և Սահակ Պապիկյանը։ Պապիկյանը ինքնաբացարկ է հայտնել:
ArmLur.am-ը զրուցել է թեկնածուներից Նորայր Մելքոնյանի հետ:
-Պարո՛ն Մելքոնյան, Դուք վերաառաջադրվել եք դեկտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում: Ինչո՞ւ որոշեցիք նորից առաջադրել Ձեր թեկնածությունը:
-Մեր գյուղը վթարային է, և ես տիրապետում եմ բնակիչների տվյալներին, հիմա ես , որ դրել եմ թեկնածությունս վա՞տ եմ արել:
-Ի՞նչ կիսատ թողած գործեր ունեք:
-Դեռևս բոլոր բնակիչներին վթարային բնակարանների փոխհատուցում չի եղել, իմ նապատակը դա է:
-Ի՞նչ գայթակղիչ առաջարկություններ եք արել բնակիչներին:
-Ոչ մի գայթակղիչ առաջարկություն չեմ արել, կընտրեն-կընտրել, չեն ընտրի դա իրանց որոշումն է:
-Պարո՛ն Մանուկյան, Ձեր մրցակից թեկնածուներից Սահակ Պապիկյանը ինքնաբացարկ է հայտնել: Ձեր կարծիքով, ինչո՞ւ նա հետքայլ արեց:
-Երկու թեկնածուների վրա էլ քրեական գործ կա հարուցված, երկուսն էլ իմ թշնամիներն են, այսպես ասած անձնական հակառակորդներն են, ովքեր իմ ընտանիքի անդամների նկատմամբ 2018 թվականին մարտի 8-ին ոտնձգութհյուններ են իրենց թույլ տվել: Իրենք պետք է պատասխան տան և իրենց պատիժը կրեն: Թեկնածուները փեսա և աներձագա են , իրենց թեկնածությունը դրել էին անձնական դրդապատճառներից ելնելով:
Հ.Գ. Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ, որի ժամանակ բռնություն է գործադրվել համայնքի ղեկավարի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ:
2018թ. մարտի 9-ին Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի ղեկավարը հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2018թ. մարտի 8-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ցանկապատը հողատարածքի սահմաններից դուրս տեղադրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նույն համայնքի 3 բնակիչ ծեծի են ենթարկել իրեն, կնոջը և որդուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որից հետո կոտրել են որդուն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի ապակիները ու կողային հայելիները՝ պատճառելով գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Լիդա Եղիազարյան