![](https://armlur.am/wp-content/uploads/2019/12/997715.jpg)
Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետածույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 3-ին ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Գյումրու բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մանրացված չորացված զանգված՝ թղթով փաթեթավորված։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ զանգվածը թմրամիջոց է։ Նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են