ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վեգայում» բռնկված հրդեհի գործը՝ Քննչական կոմիտեում. ի՞նչ կբացահայտվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի դիմումը ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին:

Ինչպես հայտնի է, օգոստոսի 24 ին խոշոր հրդեհ էր բռնկվել Մալաթիա վարչական շրջանում գտնվող «Մալաթիա Մոլ» առեւտրի կենտրոնում: Այս դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննություն է ընթանում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթ օրաթերթը գրել էր, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մեզ հայտնել էր, որ դեպքի մասով նախարարությունում եւս քննություն է իրականացվել, եւ եզրակացություն է արվել, որն էլ ուղարկել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Եվ, ահա, ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հետաքրքրվել, թե ինչ ընթացք տվեցին եզրակացությանը: Ի պատասխան` հայտնեցին` նյութերն ստացվել են, ուղարկվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական:




Լրահոս