Լոռու մարզպետարանն աշխատակազմի նոր ղեկավար ունի: Այս պաշտոնում նշանակվել է մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության նախկին պետ Արթուր Մխիթարյանը:
Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնում Արթուր Մխիթարյանը նշանակվել է վարչապետի հրամանով:
Նշենք, որ Արթուր Մխիթարյանը մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում էր նշանակվել 2018 թ.-ի դեկտեմբերի 3-ին: