«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում կներկայացնի խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանը։ Այս մասին հայտնեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացին ներգրավվելու է իր հիմնաքարային առաջարկներով և անելու է առավելագույնը՝ մինչ օրս մեր կողմից ներկայացված և այլ անհրաժեշտ բարեփոխումները սահմանադրության մակարդակում ամրագրելու համար։