Դատավորը մանրամասներ է հայտնել դեպքից. պատուհանի կրակոցի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին կրակոց են արձակել։

ArmLur.am-ին դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հայտնի դարձավ, որ Ոստիկանություն հաղորդում է ներկայացրել հենց ինքը՝ դատավորը: Զենքի պարկուճը դատավորն է հայտնաբերել: Մեզ հայտնի դարձավ, որ երեկոյան դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նկատել է, որ իր աշխատասենյակի ապակին վնասված է: Նա նաև նկատել է, որ  աշխատասենյակի ապակու արտաքին առաջին շերտը վնասված է, իսկ ապակու տակ էլ ընկած է պարկուճը: Ինչով կարող է պայմանավորված լինել այս հանգամանքը, դեռևս հայտնի չէ: Իրավապահները դատարանում հսկողություն իրականացնողներից հետաքրքրվել են, թե արդյոք կրակոցի ձայն լսել են թե ոչ, նրանք հայտնել են, որ որևէ ձայն չեն լսել: Իսկ թե ով է կրակել և ինչու, այս պահին հետաքննություն է իրականացվում:

Հիշեցնենք, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Սասնա ծռերի գործը քննող դատավորն է:

Քիչ առաջ ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի հետ: Հարցին՝ անձնական թե մասնագիտական վրեժխնդրության հետևանք կարող է լինել միջադեպը, դատավորը պատասխանեց, որ ինքը արձակուրդում է եղել և չի կարծում, որ անձնավորված բան կարող է լինել: Քննություն է կատարվում: Ոստիկանությունը համապատասխան տեղեկություն կտրամադրվի: Դատավորը հաստատեց, որ ինքն է հայտնաբերել պարկուճը: Նա արձակուրդից վերադարձել է և հայտնաբերել, որ ապակին վնասված է, իսկ գետնին պարկուճ է ընկած:

 




Լրահոս