Ինտերնետային առևտուրը կթանկանա. ինչ է առաջարկում Ռուսաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում օնլայն գնումներից օգտվող քաղաքացիները հայտնվել են անելանելի դրության մեջ: Պարզվում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում մտադիր են նվազեցնել երրորդ երկրներից ապրանքների անմաքսատուրք ներմուծման շեմը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցը քննարկվելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որին մասնակցելու են ԵԱՏՄ երկրների վարչապետները:

Նշենք, որ Ռուսաստանն առաջարկում է աստիճանաբար նվազեցնել շեմը՝ 2022 թվականին դարձնելով 20 եվրո: Ըստ այդմ՝ ինտերնետային խանութներից անմաքս առեւտրի շեմը 2020 թվականի հուլիսի 1-ից պետք է կազմի 100 եվրո, 2021 թվականի հունվարի 1-ից՝ 50 եվրո, 2022 թվականի հունվարի 1-ից՝ 20 եվրո:

«Գլոբբինգ» եւ «Օնեքս» ընկերությունները, որոնք փոխադրումներ են իրականացնում ինտերնետ առեւտուր իրականացնողների համար, արդեն հասցրել են իրենց բողոքի ձայնը բարձրացնել՝ հաճախորդներին տեղեկացնելով, որ այս որոշման արդյունքում 3 անգամ կթանկանան ապրանքները, տեղական շուկայում գնաճ կարձանագրվի, տեսականին կսահմանափակվի: Նշված երկու ընկերություններն էլ պահանջում են գործադիրից մերժել այս առաջարկը, հակառակ դեպքում մեր հայրենակիցները ստիպված են լինելու օնլայն առեւտուր անել միայն Ռուսաստանից:

Իհարկե, դժգոհությունն արդարացված է, բայց, մյուս կողմից, անդառնալի, քանի որ ԵԱՏՄ անդամ դառնալու օրերից արդեն հասկանալի էր, որմեր տնտեսական հարաբերությունները հարթ են լինելու միայն ԵԱՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ: Մնացած երկրներիհետ հարաբերվելը պետք է լինի տնտեսապես ոչ ձեռնտու:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս