Պարոն Մարուքյանը մանիպուլացիաների է ենթարկում. Սիփան Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ:

-Ձեր իշխանությունները որոշել են Սահմանադրական հանրաքվե անցկացնել, որպեսզի, ի վերջո, լուծեն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչո՞ւ նման որոշում կայացվեց, արդյոք միջազգային հանրությո՞ւնը «ստիպեց» գնալ նման քայլի, քանի որ մնացած դեպքերում ապօրինի գործողություններ էիք պատրաստվում իրականացնել: Ընդդիմությունը՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի, հորդորում է նման քայլի չդիմել. ինչո՞ւ ականջալուր չեք լինում:

-Պարոն Մարուքյանն ասում է՝ մի՛ արեք, թե դրանից կօգտվեն նախորդ իշխանությունները. մտահոգություն ունի, որ Սահմանադրական դատարանի խնդիրը լուծվում է, բայց հայտարարում է, թե դրանից կօգտվեն նախկինները: Այսինքն՝ նախկինների միակ հույս մնացած ՍԴ-ն, նախկինները չեն օգտվում, հարց է դրանից առաջանում:

Պարոն Մարուքյանը մանիպուլացիաների է ենթարկում, որեւիցե քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ, հուսամ, դեմ չի կանգնելու, որ ժողովուրդը իր քվեով որոշի, թե ՀՀ-ում նման Սահմանադրական դատարան պետք է լինի, թե ոչ: Մենք ասում ենք, որ պետք է այդ հարցը որոշի ժողովուրդը, ինչպես բոլոր ընտրություններում է որոշում կայացրել:

-Ըստ Ձեզ՝ ժողովուրդը «այո՞» է ասելու հանրաքվեին:

-Իմ կարծիքով՝ այո. ես կարծում եմ, որ ՍԴ-ն ոչ ֆորմալ վերածվել է քաղաքական շենքի, Հրայր Թովմասյանը ՍԴ-ն դարձրել է քաղաքական ֆիգուր: Մենք պատասխանատվություն ենք կրում այս վիճակի համար, ու մենք պարտավոր ենք լուծել այս խնդիրը ու լուծել հանրության հետ. կա ճգնաժամ, հանրության կողմից կա անվստահություն ՍԴ-ի նկատմամբ, այս ճանապարհը լուծելու է բոլոր խնդիրները:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը




Լրահոս