Թեհրան-Երևան ինքնաթիռի 52 ուղևորները կգտնվեն տնային հսկողության տակ:
Այս մասին նշում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյան գրել է սոցցանցի իր էջում:
«Թեհրան-Երևան ինքնաթիռը, որը 52 ուղևորի փոխադրեց Զվարթնոց օդանավակայան մեր մասնագետի ուղեկցությամբ, բարեհաջող վայրէջք կատարեց: Բոլոր ուղևորները նորից զննվել և ջերմաչափվել են, ինչը բավարար միջոց է այս պահին: Նրանք կգտնվեն տնային հսկողության տակ: Հաջորդ չվերթը լինելու է ուրբաթ օրը: Նույն ընթացակարգով կիրականացվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի նախարարության մամուլի ծառայության կողմից»: