Լուսանկարն արվել է Վայոց ձորի մարզի Արփի գյուղում
Լուսանկարում արագիլը դուրս է եկել իր բնից. գարունն արդեն մոտենում է։
ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում է դուրս գրված հարկային հաշվի փոխարեն դուրս գրվում ճշգրտող հարկային հաշիվ:
Նելլի Մովսիսյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մովսիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 11.11.2010 թվականի թիվ 1504-Ն որոշման համաձայն՝ դուրս գրված հարկային հաշիվների փոխարեն մատակարարի կողմից ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում, եթե գնորդը (ծառայություն ստացողը) հրաժարվել է ընդունել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը), կամ մատակարարը (ծառայություն մատուցողը) հրաժարվել է հանձնել առաքված ապրանքները կամ մատուցված ծառայությունների արդյունքները (կամ դրանց մի մասը), եթե գործարքի առարկան պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանք է, եւ, համաձայն գործարքի կողմերի միջեւ կնքված գրավոր պայմանագրի, գնորդի կողմից այդ ապրանքները չիրացնելու հետեւանքով դրանք վերադարձվում են մատակարարին գործարքի պայմանների՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով փոփոխվելու դեպքերում, երբ պայմանների փոփոխման արդյունքում մատակարարված ապրանքների քանակը կամ մատուցված ծառայությունների ծավալները նվազում են:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ դուրս գրված հարկային հաշիվների փոխարեն մատակարարի կողմից ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում ապրանքների վերադարձման կամ մատուցված ծառայությունների արդյունքների չընդունման (չհանձնման) օրը:
ՀԱՐՑ. Հաշմանդամություն ունեցող անձը ե՞րբ կարող է դիմել վերափորձաքննություն անցնելու համար:
Իսկուհի Հայրապետյան (47 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա` բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաեւ նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության՝ ներկայացնելով տեղեկանք՝ փաստացի բնակության վայրից: