Կրիշտիանու Ռոնալդուն ինքնամեկուսացել է Մադեյրայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի ազգային հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն այժմ հարազատ Մադեյրայում է: Պորտուգալացին դեռեւս չի վերադարձել Թուրին եւ չի վերադառնա այնքան ժամանակ մինչեւ COVID-19 կորոնավիրուսը չնահանջի:

Ռոնալդուն վարակի թեստ է հանձնել, որի պատասխանը պարզ կդառնա այսօր: Հիշեցնենք, որ թուրինյան ակումբում գրանցվել է վարակի 2 դեպք: Կորոնավիուսով են վարակվել թիմի իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանին եւ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, ախտանշաններ կան նաեւ Գոնսալո Իգուաինի մոտ: Հավելենք նաեւ, որ «Ծեր Սինյորայի» ողջ ներկայացուցիչները մեկուսացված են: Կարանտինի մեջ գտնվողների թիվը հասնում է 121-ի:

Վարակի տարածման պատճառով ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուս» – «Օլիմպիկ Լիոն» հանդիպումը, որը նախատեսված էր մարտի 17-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս