Ինչու է սպիրտի գինը բարձրացել սուպերմարկետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում լուսանկարներ են տարածվել, թե այս պահի դրությամբ Երևան սիթի սուպերմարկետներում որքան է սպիրտի գինը: Եվ տեղեկություններ են տարածվում, թե կորոնավրրուսով վարակվածության աճից հետո այդ սուպերմարկետում սպիրտի սակագինը բարձրացել է: Սակայն Երևան սիթի սուպերմարկետների ցանցի տնօրինությունը  ArmLur.am-ին փոխանցեց, թե սպիրտը թանկացել է դեռ հունվարից եւ ամենեւին կապ չունի այս իրավիճակի հետ:

«Թանկացումները պայմանավորված են բացառապես ՀՀ հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններով, ինչը համահունչ է ԵԱՏՄ մեր պարտավորություներին», – նշեցին տնօրինությունից: Հավելենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 6000 դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով: Այսպիսով, 1 լիտր սպիրտի գինը (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով ) կազմում է 6000 դրամ։




Լրահոս