Ռոնալդուի մայրը դուրս է գրվել հիվանդանոցից եւ վերադարձել տուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պորտուգալիայի հավաքականի եւ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը` Դոլարեշ Ավեյրուն դուրս է գրվել հիվանդանոցից եւ վերադարձել տուն: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին Ավեյրուն գլխուղեղի կաթված էր ստացել եւ հոսպիտալացվել: Ռոնալդուն այդ լուրը իմանալուց անմիջապես հետո մեկնել էր Պորտուգալիա:

Հիշեցնենք, որ պորտուգալացին իր ընտանիքի հետ մեկուսացած է Մադեյրայում, այն բանից հետո, երբ «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանիի COVID-19 կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր ցույց տվել: Թուրինյան ակումբից մեր օրերի ժանտախտով վարակված է նաեւ ֆրանսիացի կիսապաշտպան Բլեյզ Մատյուիդին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս