ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ՊՈԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է ՀՀ նախագահի գրականության ասպարեզի մրցանակակրի անունը` Վարդան Հակոբյան: Պոետ Վարդան Հակոբյանը ղեկավարում է Գրողների միության ԼՂՀ բաժանմունքը, Ստեփանակերտի համալսարանի ռեկտորն է:Մրցույթի ներկայացված 13 գրքերից վերջին փուլ էին անցել երեք պոետական ժողովածուներ` Վարդան Հակոբյանի, Հրաչյա Թամրազյանի եւ Արեւշատ Ավագյանի: Վարդան Հակոբյանի բախտը բերել է ոչ միայն  նրանով, որ իր անվան տակ այսուհետ կգրեն «նախագահի մրցանակակիր», այլեւ գումարն այս տարի կրկնապատկվել է` 5 հազար դոլարի փոխարեն 10 հազար: Միշտ դժգոհ գրողներն արդեն սկսել են շրջանառել լուրեր, թե մրցանակը ստացավ «գրամոլի էդ խեղճուկրակ գիրքը»:Հիշեցնենք, որ մրցույթին ներկայացված էին նաեւ Անահիտ Թոփչյանի «Անհետացում» վեպը եւ Արտեմ Հարությունյանի «Հեռուստապոեմներ «Շուշի» եւ «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» պոեզիայի ժողովածուն:




Լրահոս