Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 70 հազարը. IRINN

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 70 հազարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ`IRINN հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանպուրը։

«Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 70 հազար 29-ի։ Ցավոք, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1837-ով, մահացել է 125 մարդ։ Մահացածների ընդանուր թիվը 4357 է։ Ծանր վիճակում գտնվում է 3987 անձ»,- ասել է Ջահանպուրը։

Իրանում կորոնավիրուսից վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 6482 մարդ։ Ապաքինվածների թիվը հասել է 41 հազար 947-ի։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ երկրում այս պահի դրությամբ իրականացվել է կորոնավիրուսի 251 հազար 703 թեստավորում։




Լրահոս