ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Վերջին մեկ ամսում «կայծակնային» արագությամբ ձևավորված Կորոնավիրուսի դեմ պայքարի այս առողջապահական համակարգը կարող է «չօգտագործված» մնալ, եթե մենք մնանք տանը»։
Նա գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում են այն բժշկական կենտրոնները, որոնք սպասարկելու են կորոնավիրուսով վարակված պացիենտներին:
‼️ Վերջին մեկ ամսում «կայծակնային» արագությամբ ձևավորված Կորոնավիրուսի դեմ պայքարի այս առողջապահական համակարգը կարող է «չօգտագործված» մնալ, եթե մենք մնանք տանը։#ՄնաՏանը #ԿանխիրՏարածումը
Gepostet von Arsen Torosyan am Sonntag, 12. April 2020