Ռոնալդուն առաջինն է ե′ւ որպես ֆուտբոլիստ, ե′ւ որպես մարդ. Մեհդի Բենատիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենտուսի» նախկին պաշտպան Մեհդի Բենատիան, որն այժմ հանդես է գալիս Քաթարի«Ալ-Դուխաիլ» ակումբում, կարծիք է հայտնել թուրինցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին.

«Ռոնալդուն թիմ մեկն է աշխարհում եւ որպես ֆուտբոլիստ եւ որպես մարդ: Նա շատ խելացի է նաեւ խաղադաշտից դուրս: Կրիշտիանուի ուղեղը միշտ ավելի արագ է աշխատում, քան մեկ ուրիշինը: Ուրախ եմ, որ նրա ընկերն եմ : Նրան միշտ լավագույնն եմ մաղթում»,-Բենատիայի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 21 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս