Ֆրանսիայի կինոլոգները փորձարկում են կորոնավիրուսով վարակվածներին գտնելու նոր մեթոդը՝ շներին սովորեցնելով տարբերակել վարակվածների հոտը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Parisien-ին:
Նախաձեռնության հեղինակները դեռ վստահություն չունեն, որ այն կհաջողի, սակայն, նրանց խոսքով՝ առաջին արդյունքները հուսադրող են:
Վարժանքները սկսվել են ապրիլի 30-ին: Դրանց մասնակցում է 7 ծառայողական շուն՝ տարբեր ցեղատեսակների, հիմնականում բելգիական հովտաշներ:
Մասնագետները վստահեցնում են, որ վարակվածներին հայտնաբերելը վարակվելու վտանգ չի առաջացնելու շների համար:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 422 հազար 595-ը: Մահացածների թիվն անցել է 240 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 093 հազար 215 մարդ: