ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես Կարեն Կարապետյանը ժամանեց Ազգային ժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով այսօր հյուրընկալվել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա այսօր կպատասխանի պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով իր նախկին հայտարարություներին: Քիչ առաջ Կարեն Կարապետյանն արդեն ժամանեց Ազգային ժողով:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը 2017 թ. մարտին խորհրդարանում հայտարարել էր, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ ռազմական տեխնիկան չի աշխատել անորակ վառելիքի պատճառով: «Ինչ որ հայտարարել եմ, այդ հայտարարությանը տեր եմ: 460 տոննան, որը որ եկել է, կերոսին չի, այլ վառարանային վառելիք է, եւ այդպիսի սպառում մենք այս պահին Հայաստանում կասկածում ենք, որ ունենք: Եվ ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է կերոսինի հետ խառնվում է, եւ մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք»,-խոսելով Ապրիլյան պատերազմի հանգամանքների մասին՝ հայտարարել էր նախկին վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

 




Լրահոս