«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ԹԵՐԹԻ 3044 ՀԱՄԱՐԸ

ՈՒՄ Է ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ կառավարությունը նախատեսում է ներդնել մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորման գործընթաց, որը նրանց կտա հավելավճարի իրավունք՝ մասնագիտական որակավորման հիման վրա։  ՀՀ կառավարությունը նախատեսում է կարգավորել ատեստավորման պայմանները, պահանջները եւ դրա արդյունքում վճարվող հավելավճարների տրամադրման սկզբունքները։   Ատեստավորման գործընթացը կամավոր է լինելու՝ հնարավորություն տալով մասնագետներին իրենց գիտելիքները, հմտությունները եւ որակավորումը գնահատել պետականորեն ճանաչված չափանիշներով։ Ատեստավորումը կսկսվի 2025 թվականից՝ նախ հոգեբանի ծառայություններ մատուցող մասնագետների համար, իսկ 2026-ից կմեկնարկի հատուկ մանկավարժների ատեստավորումը։ Ատեստավորման արդյունքներով մասնագետները կստանան հավելավճար, ինչը նպաստելու է նրանց մասնագիտական զարգացմանը եւ աշխատանքի գրավչության բարձրացմանը։ Ըստ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի՝ պետությունը պարտավոր …