«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ում հետ խոսեցինք ազգային արժեքների, նաեւ իր դուստր, նորահայտ երգչուհի Սերինե Պողոսյանի մասին: -Պարո՛ն Պողոսյան, վերջերս իմացա, որ Անդրեի հետ դուետ կատարող աղջիկը` Սերինե Պողոսյանը, Ձեր դուստրն է: Երբ որոշեց երգել, չփորձեցի՞ք նրան հետ պահել: -Սերինեն շատ փոքր հասակից հաճախել է …